ՀՀովհաննես Վարդանյան

Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը կմասնակցի մեծանուն հայ նկարիչների աշխատանքների ցուցադրությանը

Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը կմասնակցի մեծանուն հայ նկարիչների աշխատանքների ցուցադրությանը

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցը Իտալիայի Հանրապետություն։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի Հանրապետությունն առաջին անգամ պետական այցով ընդունեց նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությանը։

Ինչպես հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը, պատվո պահակախմբի զինվորական նվագախմբի, զինված ուժերի ստորաբաժանումների ուղեկցությամբ Հռոմում Արմեն Սարգսյանին դիմավորել են իտալացի գործընկերները։

Հայ-իտալական հարաբերությունները խորացնելու համար այսօր և վաղը նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ և միջոցառումներ։ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը Քուիրինալ պալատում մասնակցելու է մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի և Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությանը, այնուհետև լրատվամիջոցների համար նախագահները պետք է հանդես գան հայտարարություններով։

«Լևոնյան» վարժարանում նախատեսված է հանդիպում հայ համայնքի հետ։ 

ՀՀ նախագահի հետ պետական այցով Իտալիայում են նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում