ՄՄարիամ Մխիթարյան

Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը. Իրանի ԱԳ նախարար

Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Մոսկվա: Վերլուծաբանները նկատել են, որ այցը տեղի է ունենում Բաքվի և Թեհրանի՝ միմյանց ուղղված քննադատությունների և Ադրբեջանի սահմանի մոտ Իրանի զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի ֆոնին:

Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսում է քննարկել իրադրությունը Կովկասում՝ հայտնում է IRNA գործակալությունը:

«Լավրովի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանը զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանը և կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»,- նշել է նա:

Սպասվում է, որ երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Իրանի միջուկային գործարքը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի այլ արդիական թեմաներ, ներառյալ իրավիճակը Կասպից ծովում, Պարսից ծոցում, Եմենում, Լիբանանում, մերձավորարևելյան կարգավորումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում