«Պատերազմի և խաղաղության կռիվը». Առաջին ալիքի բացառիկ նկարահանումները Հալեպում (տեսանյութ)

«Պատերազմի և խաղաղության կռիվը». Առաջին ալիքի բացառիկ նկարահանումները Հալեպում (տեսանյութ)

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Տիգրան Դանիելյանն օրերս է վերադարձել Հալեպից, որտեղ շուրջ մեկ շաբաթ հնարավորություն է ունեցել ապրելու մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր ամենատարբեր պատճառներով շարունակում են մնալ Սիրիայում՝ չնայած տարիներ շարունակ չավարտվող պատերազմին ու անորոշ ներկային:

Տիգրան Դանիելյանի հեղինակային «Պատերազմի և խաղաղության կռիվը» ֆիլմը եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 16։25-ին, և կպատմի մեր հայրենակիցների ապրումների, զգացողությունների, ցավի, վախերի ու մտորումների, ինքնության մաքառման մասին: 

Տիգրան Դանիելյանի խոսքով՝ իր միակ ցանկությունն է, որպեսզի վերոնշյալ ֆիլմով ևս մեկ անգամ հայ և միջազգային հանրության ուշադրությունն ուղղվի Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին ու մեր հայրենակիցների ծանր առօրյային:

«Ես հանդիպում էի մեր հայրենակիցներին, ովքեր պատմում էին այն ամենի մասին, ինչը վերջին տարիներին անբաժան է եղել իրենցից: Ես հանդիպեցի մի կնոջ, ում որդին թեև նահատակվել է, սակայն ինքը կարողացել է ուժ գտնել իր մեջ, ապրել և փորձել իրականացնել Հակոբի թողած պատգամը»:

Տիգրան Դանիելյանն այցելել է Հալեպում գտնվող և այժմ գործող միակ դիվանագիտական կառույց՝ Հայաստանի հյուպատոսություն, որը մինչ օրս չի դադարեցրել իր գործունեությունը: Նկարահանումներ են իրականացվել նաև  ռմբակոծված հայկական Նոր Գյուղ թաղամասում, հայկական ավերված ծերանոցում, մանկատանը, Քառասուն մանուկ առաջնորդանիստ եկեղեցում, որը, ըստ որոշ թյուր տեղեկությունների, համարվում էր ամբողջովին ավերված: և

Տիգրան Դանիելյանը նկարահանումներ է իրականացրել նաև Լաթաքիայում ու Քեսաբում, որոնց հիման վրա ստեղծված ֆիլմերը Հանրայինի հեռուստադիտողը կդիտի առաջիկայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում