Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԼԼիլիթ Սեդրակյան

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը նոր մշտական ներկայացուցիչ ունի

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը նոր մշտական ներկայացուցիչ ունի

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պարտականությունները Նաիրա Նացվլիշվիլին ստանձնել է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին։  

«Հայաստանում աշխատելն ինձ համար իրապես պատիվ և արտոնություն է: ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հետ: Ինչպեսև անցած 28 տարիների ընթացքում, մենք այստեղ ենք՝ աջակցելու մարդկանց, առաջին հերթին՝ ամենախոցելիներին, ինչպիսիք են կանայք և երիտասարդները, գործազուրկները, գյուղական և քաղաքային աղքատները, տարեցներն ու հաշմանդամները»,- ասել է ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչը:

Մինչև Հայաստան ժամանելը Նացվլիշվիլին եղել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը ՄԱԶԾ Թուրքմենստանի գրասենյակում։ Նա ամրապնդել է ՄԱԶԾ-ի դիրքը որպես կառավարության և զարգացման այլ գործակալությունների համար նախընտրելի գործընկեր, ինչպես նաև նպաստել է գրասենյակի պորտֆելի կրկնապատկմանը՝ ինչպես ծավալի, այնպես էլ բազմազանության առումով։

Մինչ այդ Նատիա Նացվլիշվիլին աշխատել է ՄԱԶԾ Վրաստանի գրասենյակում որպես մշտական ներկայացուցչի օգնական, ծրագրերի ղեկավար, ինչպես նաև կառավարման թիմի ղեկավար (2017-2018 թթ․)։

Նախքան ՄԱԶԾ-ին միանալը տկն Նատիա Նացվլիշվիլին աշխատել է որպես տնտեսագետ Արժույթի միջազգային հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակում, ԵԱՀԿ Վրաստանի առաքելությունում և Վրաստանի ազգային բանկում։ Նա ունի հարուստ ակադեմիական փորձ՝ 2002-2010 թթ․ դասավանդել է Վրաստանի տարբեր առաջատար համալսարաններում:

Տկն Նատիա Նացվլիշվիլին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցը հանրային քաղաքականության մագիստրոսի կոչմամբ (2002 թ․), ինչպես նաև Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչմամբ (2000 թ․)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում