Հայտնի է, թե ովքեր են գլխավորելու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակը Իջևանում, Ստեփանավանում, Կապանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը Իջևանում կգլխավորի Արթուր Ճաղարյանը, Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյանը, Կապանում՝ Դավիթ Դանիելյանը։
Այս մասին տեղեկացնում է կուսակցությունը ֆեյսբուքյան էջում։









