ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանն ու Վրաստանը համագործակցության նոր փաստաթուղթ են ստորագրել

Ադրբեջանն ու Վրաստանը համագործակցության նոր փաստաթուղթ են ստորագրել

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցության ծրագիր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել ռազմական համագործակցության տարբեր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ընդգծել այդ հարաբերությունների խորացման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում