ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է թալիբների հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է թալիբների հետ

Աֆղանստանի հարցերով Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Սայմոն Հասը հոկտեմբերի 5-ին Քաբուլում հանդիպել է «Թալիբան» շարժման բարձրաստիճան անդամների հետ: Այս մասին ասված է Ֆորին օֆիսի տարածած հաղորդագրության մեջ։

Հասին ուղեկցել է Աֆղանստանում ՄԹ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը (նստավայրը՝ Դոհա): Աֆղանական կողմից բանակցություններին մասնակցել են Աֆղանստանի արտաքին գործերի նախարարը և ժամանակավոր կառավարության երկու փոխնախագահները:

Ըստ ՄԹ արտաքին գործերի գերատեսչության՝ կողմերը քննարկել են այն տարբերակները, որոնցով Մեծ Բրիտանիան կարող է օգնել Աֆղանստանում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը: Ընդգծվել են երկիրը ահաբեկչության օջախի վերածելու անթույլատրելիությունը և երկրից հեռացողների անվտանգ տեղափոխման անհրաժեշտությանը: Կողմերն անդրադարձել են նաև փոքրամասնությունների, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում