ՄՄերի Եգորյան

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է  պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին:



ՌԴ-ում ապրող հայերն անդրադարձել են  համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ:

Զրույցը հիմնականում ընթացել է հայրենադարձմանն առնչվող հարցերի շուրջ:



ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաներին խոստացել է  իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրման և կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում