ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է վերականգնել «Ռուսաստան-ՆԱՏՕ» ձևաչափը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է վերականգնել «Ռուսաստան-ՆԱՏՕ» ձևաչափը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, առաջարկել է վերսկսել հանդիպումները Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափով: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն իր հերթին առաջարկել է որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել և զինված ուժերը հեռացնել 20-30 կմ այն վայրերում, որտեղ դրանք շատ մոտ են միմյանց։

Ստոլտենբերգը մերժել է Լավրովին՝ առաջարկելով վերադարձնել Ռուսաստանի ներկայացուցչին Բրյուսել: Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը նշել է, որ քննարկումների ընթացքում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Կարասինը նշել է, որ բարդ է ընթացել նաև Սերգեյ Լավրովի և ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի բանակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում