ԱԱրսեն Մկրտչյան

Արսեն Հարությունյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

Արսեն Հարությունյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ` 10:0 հաշվով հաղթելով Հնդկաստանի ներկայացուցչին՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 18:10 հաշվով գերազանցել էր Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին: Երկրորդ գոտեմարտում նա 8:2 հաշվով հաղթանակ էր գրանցել 2021 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ:

2 հաղթանակ տոնելուց հետո Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում մրցել է ամերիկացի Դաթոն Դուեյն Ֆիքսի հետ, որին պարտվել է 10:0 հաշվով:

Երրորդ տեղի համար գոտեմարտում 61 կգ քաշայինների պայքարում 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Ռանդիվեր Ռանդիվերին և նվաճել բրոնզե մեդալ:

Հաղորդագրությունում նաև նշված է, որ երեկոյան Արման Ավագյանը (79 կգ) 3-րդ տեղի համար պայքարում կմրցի վրացի ըմբիշի դեմ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում