Բաքուն Թեհրանին հավաստիացնում էր, որ ահաբեկիչները սպառնալիք չեն Իրանի համար. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանն ամենասկզբից տեղեկություններ ուներ Ադրբեջանում ահաբեկիչների առկայության վերաբերյալ, սակայն Բաքուն Թեհրանին հավաստիացնում էր, որ նրանք սպառնալիք չեն Իրանի Իսլամական Հանրապետության համար:
«Դեռ պատերազմի սկզբից մենք ունեինք նման հաղորդումներ: Այդ բոլոր տվյալների մասին մենք հայտնել ենք Բաքվում մեր ընկերներին: Հանդիպման ընթացքում մեր ընկերներն ասացին, որ Իրանի համար վտանգ չկա: Մենք շարունակում ենք հաղորդումներ ստանալ»,- ընդգծել է Խաթիբզադեն:









