ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլին իր ազատազրկման ժամկետը կանցկացնի Վրաստանում

Սաակաշվիլին իր ազատազրկման ժամկետը կանցկացնի Վրաստանում

Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է, որ իշխանությունը չի ցանկանում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն հանձնել ուկրաինական կողմին: Ըստ նրա՝ քաղաքական գործիչն իր ազատազրկման ժամկետը կանցկացնի Վրաստանում՝ գրում է ТАСС-ը:

Սաակաշվիլու դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսի վճիռներն արդեն կայացվել են: Դատարանը նախկին նախագահին հեռակա կարգով դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության և վեց տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլու ծեծի գործերով:

Մեկնաբանելով Սաակաշվիլուն Ուկրաինային արտահանձնելու հարցը՝ Ծուլուկիանին նշել է. «Վրաստանից Ուկրաինա արտահանձնումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ անձը, որի հանձնումը պահանջում է մյուս կողմը, այնտեղ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Ուկրաինական կողմից նման տեղեկություն չկա։ Ուստի արտահանձնման մասին խոսակցություններն իրավական հիմք չունեն»:

Վրաստանի նախկին նախագահի հետ պետական ​​սահմանը ապօրինի հատելու գործով վրացի իրավապահները ձերբակալել են ևս երկու մարդու: Այդ մասին հայտարարել է դատախազ Լևան Վեփխվաձեն:

Բերման է ենթարկել նաև Թբիլիսիի բնակարանի սեփականատերը, որտեղ թաքնված էր նախկին նախագահը մինչև ձերբակալությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում