Անհետ կորած համարվող ռուս զինծառայողը հայտնաբերվել է

Անհետ կորած համարվող ռուս զինծառայողը հայտնաբերվել է

Ոստիկանությունը հայտնաբերել է անհետ կորած համարվող ռուս զինծառայող Դմիտրի Լոշմանովին: Նրան գտել են Գյումրիի Մուշ երկու թաղամասում՝ երեկ ուշ երեկոյան: Նա ողջ առողջ է՝ առանց մարմնական վնասվածների: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, Ռուսաստանի քաղաքացի Լոշմանովը ապրիլի 16-ին՝ ժամը 9.30-ի սահմանում, դուրս էր եկել զորամասից գնումներ կատարելու և չէր վերադարձել, ինչից հետո ոստիկանությունը սկսել էր փնտրել նրան և գտել երեկ երեկոյան: Որտեղ էր նա այս ընթացքում, դեպքի մանրամասները պարզ կլինեն առաջիկայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում