«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան». Առաջին ալիքի լրագրողական հետաքննությունը (Տեսանյութ)

«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան». Առաջին ալիքի լրագրողական հետաքննությունը (Տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և «Նեմեսիս» գործողության մասին հեռուստաֆիլմ: «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» ֆիլմը եթեր կհեռարձակվի ապրիլի 24-ին` ժամը 19։50-ին: Գրեթե 1 տարի տևած լրագրողական հետաքննության նպատակն է եղել ոչ միայն պարզել եղելությունը, այլև ներկայացնել բոլոր հանգամանքները, որոնցով կազմվել է «Նեմեսիս» գործողության ծրագիրը:

Ֆիլմի սցենարի հեղինակ Մարիաննա Փայտյանը լրագրողական հետաքննության ընթացքում հանդիպել է հայազգի փորձագետների հետ, նաև բացառիկ նկարահանումներ կատարել Գերմանիայում՝ գերմանացի ուսումնասիրողների ուղեկցությամբ, եղել այն դատարանում, որտեղ անցկացվել է դատավարությունը, փորձել պարզել, թե ինչու դատարանում Սողոմոնի տված ցուցմունքն ու նրա կենսագրական տվյալները հաճախ չեն համընկնում։ Նկարահանումներ են կատարվել Բեռլինի թուրքական էքստերիտորիալ տարածքում գտնվող գերեզմանատանը, որտեղ ժամանակին թաղված է եղել Թալեաթը։ Մինչ հիմա այնտեղ են Բեհաէդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի գերեզմանները, որոնք մյուս ոճրագործների՝ Թուրքիայում գտնվող գերեզմանների հետ միասին ուխտատեղի են դարձել թուրք ծայրահեղականների համար:

Ֆիլմի հեղինակներին հաջողվել է զրուցել Սողոմոնի ազգականների՝ զարմիկի և թոռնուհու հետ: 

Նկարահանումների ընթացքում վերհանվել են բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր, այդ թվում՝  բանտում գրած Սողոմոնի օրագիրը, Պոտսդամում Լեփսիուսի տանը պահվող բացառիկ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սողոմոնի դատավարությանը:

«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» ֆիլմի ռեժիսորն Ամալյա Սարգսյանն է, օպերատորը՝ Կարեն Թորոսյանը, մոնտաժը՝ Գոռ Արևշատյանի, երաժշտությունը՝ Արթուր Թադևոսյանի, նկարիչ՝ Զաքար Դեմիրճյան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում