Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման համար ժամանակ է պետք. Կարեն Անդրեասյան

ԱԱրթուր Խաչատրյան

Արդարադատության նախարարությունը և կառավարությունը չեն փորձում միջամտել և ազդել դատավորների որոշումների վրա: Այժմ գործադիր մարմինը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Ազգային ժողովում ընդունվելուց հետո օրենսդրական բարեփոխումները հանրապետության նախագահը չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան: Դրանք ենթադրում են, որ քաղաքացիները կկարողանան ուղիղ դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:

Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մենք հիմա սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը: Եկեք սպասենք՝ ինչ կորոշի դատարանը: Եթե որոշի, որ հին կերպ ենք աշխատելու, դատարանների մտահոգություններն անհիմն են:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը զեկույց էր ներկայացրել Հայաստանի վերաբերյալ: Կառույցը, 5 տարի առաջ ուսումնասիրելով Հայաստանի խորհրդարանի պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիոն ռիսկերը, 18 հանձնարարական էր տվել Կառավարությանը։

Հրապարակած արդեն չորրորդ զեկույցում հակակոռուպցիոն մարմինը եզրակացնում է՝ Հայաստանի իշխանությունները որոշ քայլեր են կատարել. առաջարկություններից 7-ն իրականացվել է բավարար չափով, մնացած 11-ը՝ մասամբ։ Կարեն Անդրեասյանը նշեց, որ առաջարկությունների իրագործման համար ժամանակ է պետք: 

Կարեն Անդրեասյան - Կուզեի, որ թիվն ավելի լավը լիներ: Նախարարությունը պատասխանատու է հակակոռուպցիոն ռազմավարություն ստեղծելու վերաբերյալ հանձնառությանը. ժամանակ է պետք: Մենք կունենանք դրական արդյունքներ:

Կարեն Անդրեասյանն այսօր մասնակցել է ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովին։ Նախարարը հայտարարել է, որ ոլորտը տարիների ընթացքում հասցրել է կայանալ, և բարձր է գնահատել նոտարների մասնագիտական կարողությունները:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում