ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանները վերաբացելու ջանքերին. պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանները վերաբացելու ջանքերին. պետքարտուղարի տեղակալ

Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեան անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Միացյալ Նահանգներն աջակցում է Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

Զեան շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը և հայտնել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր արժեքների հիման վրա ավելի ամուր կապեր հաստատելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում