ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան սկսում է Իրանի հետ սահմանին 83 հազար ականի հեռացումը

Թուրքիան սկսում է Իրանի հետ սահմանին 83 հազար ականի հեռացումը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագրի շրջանակում Թուրքիան սկսել է հեռացնել հարևան Իրանի հետ իր արևելյան սահմանի երկայնքով տեղադրված մոտ 83 000 ականը՝ հաղորդում է AFP-ն:

Ծրագիրը, որը գնահատվում է 18,6 միլիոն եվրո (մոտ 21,5 միլիոն դոլար), սահմանամերձ 4,2 միլիոն քառակուսի մետր տարածքը մաքրելու է տասնյակ հազարավոր ականներից: Երբ այն ավարտվի, ըստ մասնագետների, ավելի շատ հող հասանելի կլինի հողագործության համար:

Թուրքիայի չորս նահանգում ականազերծման գործողություններին մասնակցում է 175 սակրավոր և ական հայտնաբերող 16 շուն:

Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կապերի բաժնի ղեկավարն ասել է, որ իրանական սահմանին 83 000 ական է տեղադրվել «1953-1996 թվականներին՝ ապօրինի հատումներն ու մաքսանենգությունը կանխելու, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության սպառնալիքից անվտանգությունն ապահովելու նպատակով»:

1990-ականներին Թուրքիան այդ խմբի դեմ իր ռազմական արշավի շրջանակներում մեծ քանակությամբ ականներ է տեղադրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում