ՄՄարիամ Մխիթարյան

Վիեննայի լաբորատորիան եզրակացրել է. Գախարիան թմրանյութ չի օգտագործել

Վիեննայի լաբորատորիան եզրակացրել է. Գախարիան թմրանյութ չի օգտագործել

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած «Հանուն Վրաստանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ ըստ Վիեննայի լաբորատորիայի եզրակացության (FTC-Forensisch-Toxikologisches Labor in Austria)՝ Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում թմրանյութի օգտագործումը չի հաստատվել՝ գրում է Aliq.ge-ն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն սկանդալային հայտարարություն էր արել Գախարիայի՝ կոկաին կիրառելու առնչությամբ: Գախարիային հորդորել էին թմրանյութի թեստ հանձնել, սակայն վերջինս հրաժարվել էր դա անել Վրաստանում: Ավելի ուշ՝ հանրապետության հանրային հեռուստատեսության՝ թեմայի հետ կապված բանավեճերից մեկի ժամանակ, Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն հերքել էր Գախարիայի վերաբերյալ կուսակցության որևէ անդամի նման հայտարարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում