ՄՄարիամ Մխիթարյան

Անկարան արձագանքել է ԱՄՆ-ում «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կառույց լինելու հարցը քննելու որոշմանը

Անկարան արձագանքել է ԱՄՆ-ում «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կառույց լինելու հարցը քննելու որոշմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն ափսոսանք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «Գորշ գայլերի» ահաբեկչական կազմակերպություն լինել-չլինելու հարցի քննության» վերաբերյալ հոդվածն ընդունելու համար՝ այդ քայլն անվանելով «մտահոգիչ»՝ հայտնում է Ermenihaber-ը։

Թանժու Բիլգիչը կարծում է, որ «հակաթուրքական լոբբիի այդ նախաձեռնությունը վնասում է ահաբեկչության դեմ պայքարին»։

«Մեր դաշնակից ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարին մասնակցող երկրները նման հորինված և հետին միտք հետապնդող պնդումներին տուրք տալու փոխարեն պետք է վճռական պայքար մղեն այնպիսի իրական ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսիք են PKK/PYD/YPG-ն և FETÖ-ն»,- շեշտել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը։

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Թուրքիան ակնկալում է, որ այդ պահանջը տեղ չի գտնի Կոնգրեսում ընդունվելիք օրենքի վերջնական տեքստում։

Գորշ գայլերի/գաղափարապաշտների ակումբների ահաբեկչական կառույց լինել-չլինելու հարցի հետաքննությունը նախատեսող հոդվածն ԱՄՆ-ի 2022 թ․ պաշտպանության բյուջեի նախագծում ավելացվել է դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսի նախաձեռնությամբ։ Հոդվածն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում։ Ըստ դրա՝ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում Պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պետք է պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում