ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը Աֆղանստանում 85 միլիարդ դոլարի զենք է թողել

ԱՄՆ-ը Աֆղանստանում 85 միլիարդ դոլարի զենք է թողել

Աֆղանստանում ամերիկացիների թողած զենքի քանակը, որի ընդհանուր արժեքը գնահատվել է 85 միլիարդ դոլար, սարսափելի է՝ «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:

«Անկեղծ ասած, այս ցուցանիշը՝ 85 միլիարդը, պարզապես սարսափելի է... Նայեք թվերին. 22 հազար զրահամեքենա, 358 հազար ավտոմատ, 176 հրետանի, 8 հազար բեռնատար, տրանսպորտային ինքնաթիռ, մինչև ատամները զինված հարյուրից ավելի ուղղաթիռ»,- ասել է բարձրաստիճան զինվորականը:

Ավելի վաղ Աֆղանստանում մնացած ամերիկյան զենքի մեծ քանակի ու վտանգավոր տեսակների մասին էր հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նախարարը նաև նշել էր, որ Աֆղանստանում ԱՄՆ մոտ 20 տարվա ռազմական ներկայության ընթացքում գրեթե հարյուրապատկվել են այդ երկրի կակաչի պլանտացիաները՝ հայտնում է РИА Новости-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում