ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ճիշտ հարթակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար. Միացյալ Թագավորության դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ճիշտ հարթակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար. Միացյալ Թագավորության դեսպան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովում հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին և 5 ամիս շարունակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից իր զորքերը դուրս չբերելուն, փոխանցում է «Արմենպրեսը»:

Դեսպան Գալագերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կողմերին կոչ է անում իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Ընդ որում, դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը միակ ճիշտ հարթակն է դրա համար:

«Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք խրախուսում ենք երկու կողմերին իրար հետ խոսել բանակցությունների սեղանի շուրջ և բանակցված լուծում գտնել ներկայիս փակուղային իրավիճակին: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու համար: Եվ մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ճիշտ հարթակն է դրա համար»,- հայտարարել է Միացյալ Թագավորության դեսպանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում