ՄՄարիամ Մխիթարյան

Իրանցի բարձրաստիճան զինվորականը Բաքվին զգուշացրել է իր գոյության սպառնալիքի մասին

Իրանցի բարձրաստիճան զինվորականը Բաքվին զգուշացրել է իր գոյության սպառնալիքի մասին

Թավրիզի շրջանում ԻՀՊԿ-ի կորպուսի հրամանատար, գնդապետ Հոսեյն Փուրեսմայիլին արձագանքել է Իրանի մասին Իլհամ Ալիևի հայտարարություններին:

Ինչպես հաղորդում է Mehrnews-ը, իրանցի զինվորականը նշել է. «Իրանի հասցեին սիոնիստական ռեժիմի սպառնալիքների կրկնությունը ոչ միայն Բաքվի օգտին չէ, այլև սպառնալիք է նրա գոյությանը: Ժամանակակից պատմությունը ցույց է տվել, թե ինչ է կատարվում այն առաջնորդների հետ, որոնք ապավինում են Միացյալ Նահանգներին ու սիոնիստական վարչակարգին»:

Փուրեսմայիլին ընդգծել է, որ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվել և ավելացրել է. «Թշնամիները, արդյունքներ չստանալով պատերազմից կամ ռազմական մարտավարությունից, դիմեցին կրոնական, էթնիկական և մշակութային պատերազմի մեղմ մեթոդներին: Եթե ​​ դա մի պահ անտեսենք, անհարգալից վերաբերմունք կցուցաբերենք ութամյա պատերազմի հազարավոր զոհերի թափած արյան նկատմամբ (Իրան-Իրաքի պատերազմ 1980-88-խմբ.)»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում