Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի. իրանական օրաթերթի պատասխանը Ալիևին

Իրանում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում մեջբերումներ է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթի այսօրվա համարից, որն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին:
«Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչո՞ւ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված է մի քանի մեջբերում․









