ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի ջրային տարածք

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի ջրային տարածք

Վրաստանի ջրային տարածք է մտել ՆԱՏՕ-ի ​​ականազերծման խմբի հինգ նավ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

Խմբում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը, որոնք համատեղ վարժանքներ կիրականացնեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ։

«ՆԱՏՕ-ի նավերի այցը հաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ համագործակցությունն ամրապնդում է Սև ծովի անվտանգությունը և նպաստում տարածաշրջանի կայունությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում