ԱԱրման Գալոյան

Արցախի ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձանի ճակատագիր վտանգված է

Արցախի ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձանի ճակատագիր վտանգված է

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն այսօր անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրին՝ նշելով, որ դրանք հայտնվել են լուրջ վտանգի տակ:

Ղազարյանի խոսքով՝ վտանգված է ադրբեջանական վերահսկողության տակ անցած ավելի քան 2000 հուշարձանի ճակատագիրը: Դրանց թվում են 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց և 523 խաչքար:

«Արցախի կորսված տարածքներում է մնացել 127 դպրոցական գրադարան, 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար նմուշով»,- ասել է նա՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված քննարկման ժամանակ:

ՀՀ-ում ԱՀ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո ևս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքեր՝ ներառյալ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում