ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է ԵԱՀԿ նիստը խափանելու համար

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է ԵԱՀԿ նիստը խափանելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին մեղադրել է մարդու իրավունքների հիմնախնդիրների հարցերով ԵԱՀԿ ամենամյա հանդիպումն արգելափակելու համար:

Միջոցառումը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ հայտնում է РИА Новости-ն:

«Մենք խորապես ափսոսում ենք մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի վերահսկողությունը արգելափակելու Ռուսաստանի իշխանության այս փորձի համար»,- ասել է Բլինքենը:

Ամերիկյան դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը «շարունակում է ակնկալել, որ ԵԱՀԿ-ն մասնակից պետությունների հետ կանցկացնի նախատեսված հանդիպումները՝ մարդու իրավունքների թեմայով»:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Պետդումայի ընտրություններին Ռուսաստան դիտորդներ ուղարկելու ԵԱՀԿ-ի մերժումը նախապես ընտրությունները վարկաբեկելու փորձ է:

Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ-ն որոշեց չմասնակցել Ռուսաստանի ընտրություններին՝ դիտորդների թվի կրճատման պահանջի պատճառով: Մոսկվան հայտարարել էր, որ համաճարակաբանական իրավիճակի պատճառով Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից ու Խորհրդարանական վեհաժողովից կարող է ընդունել, համապատասխանաբար, 50 և 10 դիտորդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում