«Եվրատեսիլ 2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Եվրատեսիլ 2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինան, մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ, այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, այցելեց Ծիծեռնակաբերդ: 

Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ դրեց ու մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: «Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչև Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ Լևինան Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին և արդեն հասցրել է այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է վերջերս բացված «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, նվագել քանոն, լսել նվագարաններով ազգային-ժողովրդական կատարումներ: Գերմանիայի պատվիրակը հանդիպել է նաև եվրատեսիլյան երկրպագուներին ու հարցազրույցներ տվել հայաստանյան լրատվամիջոցներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում