ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին կվերադառնա Վրաստան

Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին կվերադառնա Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի համար ինքնաթիռի տոմս է գնել դեպի Թբիլիսի՝ հայտնում է ТАСС-ը:

Այդ օրը Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

«Իհարկե, ես, ինչպես ասել էի, հոկտեմբերի 2-ի երեկոյան թռիչքի տոմս եմ գնել, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտությունը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանի փրկությանը»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Սաակաշվիլին:

Վրաստան վերադառնալու մտադրության մասին Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր դեռ սեպտեմբերի 6-ին:

Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալու մտադրության մասին հայտարարությունից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստան ժամանելուն պես Սաակաշվիլին կձերբակալվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում