ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների գագաթնաժողով անցկացնել

Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների գագաթնաժողով անցկացնել

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում սպառազինությունների վերահսկման հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր տեսաուղերձում՝ փոխանցում է ТАСС-ը:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների գագաթնաժողով անցկացնել, որպեսզի երկխոսություն ծավալենք սպառազինությունների վերահսկման և հավաքական անվտանգության առանցքային հարցերի շուրջ»,- նշել է նա:

Լը Դրիանը հավելել է, որ անվտանգությունը, առողջությունը և մոլորակը համընդհանուր բարիքներ են, և բոլորը պետք է միասին աշխատեն դրանք պահպանելու ուղղությամբ:

«Առաջ են գալիս չափազանց շատ անվերահսկելի ռիսկեր: Այդ պատճառով Ֆրանսիան կցանկանար հիշեցնել ընդհանուր պարտավորությունների մասին, որոնցից հիմնականը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է»,- հավելել է Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում