ՄՄարիամ Մխիթարյան

Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ և խաղաղ դարձնելու հնարավորություն կա. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ և խաղաղ դարձնելու հնարավորություն կա. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ և խաղաղ դարձնելու հնարավորություն կա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Մենք այսօր մտածում ենք նրանց մասին, ովքեր կորցրին իրենց սիրելի մարդկանց 44-օրյա պատերազմում և հակամարտության 30 տարիների ընթացքում: Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ և խաղաղ դարձնելու հնարավորություն կա: ԵՄ-ն իր գործընկերների հետ աջակցում է այդ նպատակի իրագործմանը»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում