«Մտքի և գործի առաջնորդը». Առաջին ալիքի ֆիլմը՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի հոբելյանին

«Մտքի և գործի առաջնորդը». Առաջին ալիքի ֆիլմը՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի հոբելյանին

Առաջին ալիքը հեռուստաֆիլմ է նկարահանել՝ նվիրված հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին:

«Մտքի և գործի առաջնորդը» խորագրով հեռուստաֆիլմը եթեր կհեռարձակվի ապրիլի 17-ին՝ ժամը 21:35-ին: 

Կենսագրական ֆիլմում Կարեն Դեմիրճյանի ժամանակակիցներն ու գործընկերներն անդրադառնում են նրա անձնային առանձնահատկություններին, պետական գործչի և մշակույթի նվիրյալի յուրահատուկ համադրությանն ու աշխատելաոճի նրբություններին:   

Ֆիլմը փորձ է ներկայացնելու նոր հայացք Կարեն Դեմիրճյանի կյանքին ու գործունեությանը:

Հեռուստաֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, սցենարի հեղինակ՝ Սոնա Ալեքսանյան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում