ԱԱննա Ավետիսյան

ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը

ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»: 

Համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման հաջող ընթացքը։ Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի մարդկային կորուստների համար:

Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:

Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում՝ գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում