Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄՄերի Ներսիսյան

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին. ԵԽԽՎ զեկուցող

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին. ԵԽԽՎ զեկուցող

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում նշել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսը։

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ զեկույցի հեղինակի խոսքով՝ Հայաստանի ընտրություններին քաղաքական մթնոլորտը պայմանավորված էր երկու գործոնով՝ 2018 թվականի  հանրային ընդվզման իներցիայով և  Արցախյան երկրորդ պատերազմով:

Անդրադառնալով նախընտրական շրջանին՝ Կատրուգալոսն առանձնացրել է այդ շրջանում ստեղծված քաղաքական մթնոլորտը, բևեռացվածությունը և գրգռիչ ելույթները:

«Ընտրությունների ինստիտուցիոնալ շրջանակն ընդհանուր առմամբ համակողմանի էր և համապատասխանում էր Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին»,- ընդգծել է ԵԽԽՎ զեկուցողը՝ ընտրական շեմը գնահատելով համեմատաբար բարձր:

Կատրուգալոսի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բավական ակտիվ է, հիմնարար ազատությունները հարգվում են: Ընտրությունները լուսաբանել է 50 լրատվական, այդ թվում՝ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաընկերությունները և ռադիոկայանները: Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են պրոֆեսիոնալ և արդյունավետ ձևով:

«Կարող ենք ասել, որ 2018 թ. թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած էական փոփոխությունները վերահաստատվեցին 2021 թվականին: Հայաստանում անընդմեջ երկրորդ ժողովրդավարական ընտրություններն են անցկացվել, ինչը մեծ լավատեսություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության ապագայի հետ կապված»,- ամփոփել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում