ԳԳոհար Սարգսյան

Ֆրանսիան ջանք չի խնայի՝ նպաստելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում կողմերի միջև երկխոսության վերսկսմանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիան ջանք չի խնայի՝ նպաստելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում կողմերի միջև երկխոսության վերսկսմանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան՝ ժամը 11։00-ին, մեկ րոպե լռությամբ հարգել է նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։
 
«Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։
 
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»,- նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության մեջ: 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում