Ամերիկյան Կարլ Վինսոն ատոմային ավիակիրը մոտենում է Հյուսիսային Կորեայի ափերին

Ամերիկյան Կարլ Վինսոն ատոմային ավիակիրը մոտենում է Հյուսիսային Կորեայի ափերին

Լարվածությունը մեծանում է երկրագնդի մեկ այլ կետում՝ Կորեական թերակղզում: Ըստ վերջին տեղեկությունների, ամերիկյան Կարլ Վինսոն ատոմային ավիակիրը մոտենում է Հյուսիսային Կորեայի ափերին: Ամերիկյան ծովային ուժերի ակտիվացումը տարածաշրջանում պայմանավորված է ապրիլի 15-ին միջուկային նոր փորձարկում անցկացնելու Փհենյանի որոշմամբ: Մասնագետները չեն բացառում, որ ակնկալվող վեցերորդ փորձարկումը կլինի երկրի պատմության մեջ ամենահզորը: Ենթադրվում է նաև, որ այն նախատեսված է նվիրել հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում