ՄՄարիամ Մխիթարյան

Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհվել է ութ մարդ

Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհվել է ութ մարդ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտ ահաբեկչի մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 7-ը տուժել են, հայտնել է ТАСС-ը:

Ավտոմեքենան պայթել է նախագահական պալատի պահպանության կետում ստուգման ժամանակ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Աշ Շաբաբ» արմատական խմբավորման գրոհայինները: Խմբավորումը 2008 թ.-ից պարբերաբար իրականացնում է ահաբեկչական հարձակումներ: 2011 թ. խմբավորումն անցել էր պարտիզանական պայքարի, իսկ 2012 թ. հայտարարել էր «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը միանալու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում