ՄՄարիամ Մխիթարյան

Կառլես Պուչդեմոնին ազատ են արձակել

Կառլես Պուչդեմոնին ազատ են արձակել

Կատալոնիայի անկախության համար պայքարի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին ազատ են արձակել և թույլ տվել լքել Սարդինիան, որտեղ նա ձերբակալվել էր Իտալիայի իշխանությունների կողմից, հայտնել է Euronews-ը:

Հոկտեմբերի 4-ին Պուչդեմոնը պետք է վերադառնա Սարդինիա և ներկայանա դատական նիստին, որը պետք է քննի վերջինիս Իսպանիային արտահանձնելու հարցը, ինչպես նաև նրա կարգավիճակը որպես եվրապատգամավորի:

Դատարանի որոշումից հետո Բարսելոնայի բնակիչները դուրս են եկել փողոց՝ տոնելու Պուչդեմոնի ազատ արձակումը:

Ավելի վաղ պաշտոնական Մադրիդը, անդրադառնալով Պուչդեմոնի ձերբակալությանը, կոչ է արել հարգել Իտալիայի դատարանի որոշումը, իսկ Կատալոնիայի իշխանությունները նրա ձերբակալությունը որակել են ապօրինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում