ՄՄարիամ Մխիթարյան

Նոյեմբերին Վրաստանը սպասում է կորոնավիրուսի հինգերորդ ալիքին

Նոյեմբերին Վրաստանը սպասում է կորոնավիրուսի հինգերորդ ալիքին

Վրաստանում  նոյեմբերի վերջից սպասում են կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքին: Այս կարծիքին  է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է Aliq.ge-ն:

Նրա խոսքով` հինգերորդ ալիքն անխուսափելի է ամբողջ աշխարհում, սակայն եթե բնակչության մեծամասնությունը պատվաստվի, այն հաղթահարելը դժվար չի լինի:

Վերջերս հանրապետությունում պատվաստումների օրական ցուցանիշը 15 հազար է, մինչդեռ, համաճարակաբանների ակնկալիքներով` պետք է կրկնակի ավելի լիներ:

Վերջին տվյալով՝  Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 մլն 700 հազար 895 պատվաստում,  740.814 քաղաքացի պատվաստվել է երկու դեղաչափով:

Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1698 նոր դեպք:

Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված  վարակի դեպքերի ընդհանուր թիվը ուրբաթ առավոտյան հասել է 603.763 -ի:

Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակի դեպքերի ավելի քան 30%-ը Թբիլիսիում է՝ 518 հիվանդ: Եվս 38 հիվանդ մահացել է կորոնավիրուսի բարդություններից: Մահերի ընդհանուր թիվը 8749 է: Ապաքինվել է 1910 մարդ,  ընդհանուր` 572.353-ը:

Վրաստանում այս պահին կա 22635 կորոնավիրուսային վարակի ակտիվ դեպք:  4890 հիվանդ ( 21%) բուժվում է հիվանդանոցներում, 1087 հիվանդի վիճակը ծանր է, 30 -ը շնչում է արհեստական ​​շնչառության սարքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում