Երևանի ավագանու ընտրարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին

Երևանի ավագանու ընտրարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին

Երևանի ավագանու ընտրությունների համար 12 վարչական շրջաններում ձևավորվել են 10 տարածքային ընտրական հանձնաժողովներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրությունները դիտարկելու համար այս պահին գրանցվել է մեկ հասարակական կազմակերպություն՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիան»: Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնացելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Քարոզչության մեկնարկը ապրիլի 21-ին է: Կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում