Հարձակում Բորուսիայի ֆուտբոլիստների վրա

Հարձակում Բորուսիայի ֆուտբոլիստների վրա

Վերջին ժամերին միջազգային լրատվամիջոցների գլխագրերում Գերմանական Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստների վրա հարձակումն է: Երեկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Բորուսիայի տնային հանդիպումը ֆրանսիական Մոնակոյի հետ հետաձգվել է խաղի մեկնարկից 30 րոպե առաջ: Ֆուտբոլիստներին ստադիոն տեղափոխող ավտոբուսի ճանապարհին երեք պայթյուն է որոտացել: Ձեռքի վնասվածք է ստացել «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան: Վիրավորվել է ավտոբուսն ուղեկցող ոստիկաններից մեկը: Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը նախապես ծրագրված էր, բայց դեպքը ահաբեկչություն անվանել չի շտապել: Պայթյունների հեղինակը դեպքի վայրում գրություն է թողել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում