ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը մտադիր է վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին. Աբդոլլահիան

Իրանը մտադիր է վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին. Աբդոլլահիան

Շուտով Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է РИА Новости-ն:

«Վերջին ամիսներին մենք չենք տեսել ԱՄՆ վարչակազմի կողմից որևէ դրական քայլ: Այնուամենայնիվ, Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Աբդոլլահիանը: Նրա խոսքով՝ Թեհրանը ներկայումս դիտարկում է Վիեննայի բանակցությունների փաթեթները: Նա ընդգծել է, որ շատ շուտով Իրանի բանակցությունները 4+1 ձևաչափի հետ կվերամեկնարկեն:

Աբդոլլահիանը հավելել է, որ ԱՄՆ-ը, պատրաստակամություն հայտնելով վերադառնալ գործարքին, որևէ գործողություն չի ձեռնարկում այդ ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում