ՄՄարիա Գաբրիելյան

Համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթում որոշակի փոփոխություններ են արվել

Համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթում որոշակի փոփոխություններ են արվել

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»  և կից այլ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ առաջարկների հիման վրա որոշակի փոփոխություններ են արվել: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր: Հաջորդ փոփոխությամբ Նոր Հաճնի հետ 8 բնակավայր կմիավորվի, կլինեն Նոր Հաճն և Եղվարդ խոշորացված համայնքները:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում