ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ միասնական աշխատանքային շուկայի ձևավորման գործընթացին

Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ միասնական աշխատանքային շուկայի ձևավորման գործընթացին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։

Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գործունեությունը և սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած տարեկան համաժողովի արդյունքները, ինչպես նաև 2021 թ․ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում, և այդ առումով կարևորել է աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային համակարգի (E-labor) ստեղծումն ու ներդրումը։ Համակարգը թույլ է տալու բարելավել տեսչական մարմնի ներքին կարողություններն ու հստակ հաշվառում իրականացնել այն տնտեսվարողների վերաբերյալ, ում նկատմամբ կատարվում է վերահսկողություն։

«E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում կլինենք ԱՊՀ երկրների շրջանում առաջին երկիրը, որ նման էլեկտրոնային գործիք կունենա»,- ասել է Հ․ Ավագյանը։

Իվան Շկլովեցը ներկայացրել է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում Ռուսաստանի փորձը, տեսչական մարմնի կողմից կիրառվող էլեկտրոնային գործիքները, մասնավորապես՝ էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմը և ռիսկերի բողոքարկման  համակարգը։

«Ներկայումս աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ շրջանակներում միասնական աշխատանքային շուկայի ձևավորման ուղղությամբ, որին մասնակցելու է նաև Հայաստանը»,- ասել է Ի. Շկլովեցը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի վերաբերյալ համատեղ հայեցակարգի մշակման հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում