ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի բողոքից հետո ԵԽԽՎ-ն փոխել է պատվիրակների պատվաստումների վերաբերյալ որոշումը

Ռուսաստանի բողոքից հետո ԵԽԽՎ-ն փոխել է պատվիրակների պատվաստումների վերաբերյալ որոշումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պատրաստ է ընդունելու կազմակերպության անդամ երկրներում հաստատված ցանկացած դեղամիջոցով պատվաստված պատվիրակներին: Այս մասին ТАСС-ին հայտնել են ԵԽԽՎ մամուլի ծառայությունից:

«Եվրոպայի խորհրդի տարածք մուտք գործող պաշտոնական այցելուները կարող են օգտվել անդամ երկրների կողմից լիցենզավորված բոլոր պատվաստանյութերից, ներառյալ Sputnik V-ն»,- նշվում է կազմակերպության մամուլի ծառայությունում:

Որոշումը կայացվել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի՝ ԵԽ-ին ուղղված բողոքից հետո: Տոլստոյը պահանջել էր միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի կառավարության դեմ և կանխել «ազգային պատվիրակությունների տարանջատումը՝ ելնելով երկրներում այս կամ այն ​​պատվաստանյութի կիրառումից»:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել սեպտեմբերի 27-30-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին և աշխատանքներին կհետևի հեռակա կարգով:

Պետդումայի փոխխոսնակի խոսքով՝ պատճառը պատվաստանյութն է: Ֆրանսիան երկրները բաժանում է ոչ թե ըստ վարակի դեպքերի մակարդակի, այլ՝ կիրառվող պատվաստանյութերի սկզբունքի: Փարիզը Ռուսաստանին դրել է կարմիր գոտում, քանի որ երկիրը չի օգտագործում AstraZeneca, Moderna կամ Pfizer: Ռուս պատվիրակներին արգելվել է տեղաշարժվել քաղաքում, մինչդեռ կարմիր գոտուց ժամանած և Pfizer-ով պատվաստված թուրքական պատվիրակությունը խոչընդոտների չի հանդիպում: Նույնը վերաբերում է նաև ուկրաինացի պատվիրակներին:

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ պատվաստումների խտրականությունը տեղի է ունենում «Եվրոպայի խորհրդի լուռ համաձայնությամբ և միջամտության բացակայությամբ»:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ուշադրության կենտրոնում հիմնականում լինելու են կլիմայի և շրջակա միջավայրի խնդիրները, սակայն օրակարգում ներառված են նաև բանավեճեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում