ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիան մերժել է Կուրիլյան հարավային կղզիների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը

Ճապոնիան մերժել է Կուրիլյան հարավային կղզիների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը

Տոկիոն մերժել է Կուրիլյան շղթայի հարավային կղզիներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու՝ Մոսկվայի առաջարկը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի  արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին Նյու Յորքում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, գրում է Interfax-ը՝ հղում անելով ճապոնական մամուլին:

Ճապոնիան դեմ է այն կետին, որով կղզիների տարածքում պահպանվելու են ռուսական օրենքները: Դա, ըստ Տոկիոյի, կխախտի Ճապոնիայի իրավական դիրքը համատեղ տնտեսական նախագծերի ուղղությամբ աշխատանքում:

Լավրովն ու Մոտեգին շոշափել են նաև երկու պետության միջև հաշտության պայմանագիրը: Նրանք պայմանավորվել են շարունակել բանակցությունները և զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև:

Մոսկվան և Տոկիոն չեն կարողանում խաղաղության պայմանագիր ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ հարավային Կուրիլյան կղզիների տարածքային վեճի պատճառով: Ճապոնիան Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայ կղզիների խումբը համարում է իր «հյուսիսային տարածքները»: Մոսկվան դա չի ընդունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում