ՆՆարե Ոսկանյան

Մոլդովայի խորհրդարանի նախագահը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

Մոլդովայի խորհրդարանի նախագահը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն:

«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետևողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաև հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների դրական դինամիկան անգնահատելի ներդրում կունենա Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման գործում` ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարեկեցություն»,- նշված է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում