ԳԳայանե Թամամյան

Հնդկաստանը և Հայաստանը ջերմ հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա. Օմ Բիրլայի ուղերձը

Հնդկաստանը և Հայաստանը ջերմ հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա. Օմ Բիրլայի ուղերձը

Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Անկախության տոնի առթիվ: 

«Խնդրում եմ, ընդունեք իմ լավագույն ցանկությունները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հնդկաստանը և Հայաստանի Հանրապետությունը ջերմ և սրտագին հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա: Վստահ եմ, որ առաջիկա օրերին երկու երկրների միջև ընդլայնված երկկողմ և խորհրդարանական կապերը կզարգանան:

Ձերդ գերազանցություն, օգտվելով հնարավորությունից` ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, ինչպես նաև խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին»,- նշված է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակի շնորհավորական ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում