Հայկական և վրացական ձեռագրերի ցուցադրություն Հոնկոնգում

Հայկական և վրացական ձեռագրերի ցուցադրություն Հոնկոնգում

«Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը»․ Հոնկոնգում առաջին անգամ կբացվի ցուցահանդես, որում ընդգրկված է արևելյան Միջերկրածովյան շրջանից ձեռագրերի ընտրանի՝ Ավետարանի պատկերներով։ «Հայկական պատկերազարդված ձեռագրերը Մերձավոր Արևելքում քրիստոնեական եկեղեցիների ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են»,- ասել է Հոնկոնգի համալսարանի թանգարանի և պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն՝ ավելացնելով, որ դրանց մեջ առաջնային նշանակություն ունեն Ավետարանները՝ նախևառաջ սուրբ գրերի նկատմամբ հայերի հատուկ հարգանքի պատճառով: «Հայերը դրանք պաշտում են նույնկերպ, ինչպես հույն և ռուս քրիստոնյաները՝ սրբապատկերները»,- ասել է նա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում