ՄՄերի Ներսիսյան

Սուդանում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է

Սուդանում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է

Սուդանում պետական հեղաշրջման անհաջող փորձ է տեղի ունեցել, հաղորդում է Al Jazeera-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ապստամբությունը ձախողվել է:

Զինված ուժերն իրավիճակը իրենց վերահսկողության տակ են վերցրել։ ԶԼՄ-ները նշում են, որ Հարթումի փողոցներում հայտնվել են տանկեր ու զինծառայողներ։

Զինված ուժերը և երկիրը կառավարող ինքնիշխան խորհուրդը ժողովրդին կոչ են արել պաշտպանել երկիրն ու անցումային շրջանը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ հեղաշրջման փորձի հետևում կանգնած են նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի ռեժիմի աջակիցները, մի շարք անձինք արդեն ձերբակալվել են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում