ԱԱրևիկ Աբելյան

Դեսպան Վարուժան Ներսեսյանը բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները

Դեսպան Վարուժան Ներսեսյանը բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները

Սեպտեմբերի 20-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար, Պահպանողական կուսակցության անդամ Թիմ Լոութոնի հետ։

 

Հանդիպման ընթացքում Թիմ Լոութոնը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ նոր դեսպանի հետ սերտորեն աշխատելու պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
 
Նա նշել է, որ 2020թ․ հուլիսին ՄԹ խորհրդարանում ձևավորված խումբը բավականին ակտիվ աշխատանք է տարել հատկապես նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների, ինչպես նաև Արցախյան պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում:

 

Վարուժան Ներսեսյանը երախտագիտություն է հայտնել Թիմ Լոութոնին` իր ղեկավարած խմբի կատարած լայնածավալ աշխատանքի համար` նշելով, որ պատերազմի ժամանակ մեր երկրի բարեկամների աջակցությունը շատ կարևոր էր Հայաստանի համար։ Դեսպանը ներկայացրել է նաև տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հեռանկարները:

 

Դեսպան Ներսեսյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ամրապնդել երկու պետությունների խորհրդարանների համագործակցությունը՝ հատկապես Հայաստանի Ազգային ժողովում հայ-բրիտանական բարեկամության խմբի ձևավորումից հետո:

 

Խոսելով Գլազգոյում կայանալիք COP-26 գագաթնաժողովի մասին `դեսպանն ընդգծել է այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է կլիմայի փոփոխության դեմ պայքարին և որ ակնկալում է Հայաստանի կառուցողական ներդրումը գագաթնաժողովի դրական արդյունքների համար:
 
Զրուցակիցները համաձայնել են, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը կլիմայի փոփոխության ոլորտում իրենց համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ ունեն:

 

Օգտվելով առիթից՝ Թիմ Լոութոնը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով առաջընթաց, զարգացում և խաղաղություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում